ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽԻՍՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Իտալիայի խորհրդարանը հաստատել է հակաճգնաժամային «խիստ» միջոցառումների կիրառման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է պետական ծախսերի կրճատում և հարկերի բարձրացում: Արդյունքում, Իտալիայի կառավարությունն ակնկալում է երեք տարվա ընթացքում երկրի պետական պարտքը կրճատել 54 մլրդ եվրոյով: Նշենք, որ այժմ Իտալիայի պետական պարտքը կազմում է 1,9 տրիլիոն եվրո:
Խորհրդարանի կողմից հաստատված ծրագիրը երկրում մասսայական բողոքների պատճառ է դարձել: