15/09/2011 16:59
ՍՈՐՈՍՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԼՈՒԾՄԱՆ ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը ներկայացրել է եվրոպական պարտքային ճգնաժամի լուծման իր տարբերակը: Նա եվրոպական երկրներին առաջարկել է ստեղծել եվրոպական միասնական գանձապետարան, որն իրավասու կլինի հավաքել հարկերն ու ներգրավել անհրաժեշտ ֆինանասական միջոցները: Միևնույն ժամանակ, ըստ Ջորջ Սորոսի, այս կառույցը` որպես գանձապետական համակարգ, իրավունք կունենա նաև վերահսկել բանկային սեկտորի գործունեությունը: «Միայն նման լուծման դեպքում հնարավոր կլինի խուսափել համաշխարհային ճգնաժամի կրկնությունից»,- ընդգծել է ամերիկացի միլիարդատերը` փաստելով. որ ծրագրի իրականացումը ԵՄ-ից կպահանջի գործող մի շարք համաձայնագրերի վերանայում և կխլի երկար ժամանակ:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
18:40 06/11/26
