Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
19/09/2011 10:12
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` սեպտեմբերի 18-ին, ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահ Յանգ Անցյանգի գլխավորած պատվիրակությանը: 

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով: «Մենք ակտիվորեն մասնակցում ենք չինական կողմի կազմակերպած տարբեր միջազգային ֆորումներին: Արդյունավետ կերպով է գործում նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովը: Մեզ համար հաճելի է, որ Չինաստանի հետ փոխհարաբերություններն ընդլայնվում են տարբեր ուղղություններով: Այս համատեքստում Հայաստանի հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև համագործակցությունը դրա վառ վկայությունն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ Չինաստանում արդեն գործում է քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը և տեղեկացրել, որ առկա է երկկողմ հետաքրքրություն՝ համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ: 

Յանգ Անցյանգը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ընդունելության համար և նշել, որ իրենց գլխավոր խնդիրն է՝ հայ-չինական բարեկամանական հարաբերությունների առկա մեծ հիմքի վրա նպաստել երկկողմ կապերի էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը տարբեր ոլորտներում: 

Յանգ Անցյանգի միջոցով վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի իշխանություններից՝ տարբեր ուղղություններով մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին շրջանում Հայաստանի առողջապահական համակարգը համալրվել է չինական արտադրության շտապօգնության նոր մեքենաներով, իսկ առաջիկայում Երևանի քաղաքացիական ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային համակարգում կսկսեն գործել չինական նոր ավտոբուսներ:

Գործադիրի ղեկավարը նաև շնորհավորել է Յանգ Անցյանգին՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության ստեղծման 90-ամյակի կապակցությամբ և ընդգծել, որ Չինաստանն այս հոբելյանը նշում է՝ տնտեսական ոլորտում արձանագրելով մեծ ձեռքբերումներ և հաջողություններ: 

Իր հերթին, Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-չինական հարաբերությունների էլ ավելի սերտացումը կնպաստի մեր երկրի հետագա զարգացմանն ու բարգավաճմանը:

Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 19-ին, կստորագրվի համագործակցության պայմանագիր՝ Հայաստանի հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45