ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 19.09.2011-25.09.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 20108.63 (-453.21), բացթողնման գին` 21857.21 (-492.62), ԱՐԾԱԹ` գնման գին` 449.27 (-11.78), բացթողնման գին` 488.34 (-12.8), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 20084.46 (-357.31), բացթողնման գին` 21830.94 (-388.38), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8032.4 (-341.22), բացթողնման գին` 8730.87 (-370.89):