Տնտեսական

USD BUY - 368.50-0.50 USD SELL - 371.00-0.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 109.20-1.90 WTI - 102.50-2.77
COMEX:  GOLD - 4629.90+0.33 SILVER - 75.95+2.06
COMEX:  PLATINUM - 2000.70+0.42
LME:  ALUMINIUM - 3522.00+1.38 COPPER - 12996.50+0.07
LME:  NICKEL - 19365.00-0.53 TIN - 49423.00+0.42
LME:  LEAD - 1949.00-0.33 ZINC - 3344.50-0.49
FOREX:  USD/JPY - 157.02-0.03 EUR/GBP - 1.1717-0.14
FOREX:  EUR/USD - 1.1717-0.14 GBP/USD - 1.3572-0.24
STOCKS RUS:  RTSI - 1119.49+0.00
STOCKS US: DOW JONES - 49499.27-0.31 NASDAQ - 25114.44+0.89
STOCKS US: S&P 500 - 7230.12+0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 59284.92-1.06 TOPIX - 3727.21-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 25776.53-1.28 SSEC - 4112.16+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93-0.14 CAC40 - 8114.84+0.00
STOCKS EUR:  DAX - 24292.38+0.00
30/04/2026  CBA:  USD - 370.78-0.41 GBP - 501.41-0.03
30/04/2026  CBA:  EURO - 434.41-0.14
30/04/2026  CBA:  GOLD - 53907-571 SILVER - 867.48-5.97
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
20/09/2011 16:04
Կիսվել

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

Սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների և համատեղ ծրագրերի կատարողականի վերաբերյալ հարցեր: Վարչապետը ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարին է ներկայացրել Հայաստանի՝ 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգը, որի նպատակն է՝ նոր թափ հաղորդել մեր երկրի՝ եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակում իրականացվող գործողություններին:

Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի շրջանակներում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր խոսքում նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ինտենսիվորեն շարունակվել են երկկողմ քննարկումները և դա հիմնավոր պատճառ ունի: «Գնահատում ենք այն դրական առաջընթացը, որ Հայաստանը ձեռք է բերել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակում, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ նախապատրաստական աշխատանքների իրականացումը և այլն: Որախ եմ հայտարարելու, որ Եվրոպական հանձնաժողովը վերջերս է հաստատել Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի պայմանագրի շուրջ բանակցություններն սկսելու որոշումը: ԵՄ-ի խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել հայաստանյան իշխանություններին՝ իր կատար ածելու բարեփոխումներն Ասոցացման համաձայնագրի կարևորագույն ոլորտներում: Պատրաստ ենք օժանդակություն ցուցաբերել ձեր երկրին՝ ներքին հավակնոտ բարեփոխումների իրականացման շուրջ և արդեն իսկ կրկնապատկել ենք այս ուղղությամբ տրամադրվող օժանդակությունը», – ընդգծել է Շտեֆան Ֆյուլեն:

 

30/04/2026
դրամ
Դոլար (USD)
370.78
-0.41
Եվրո (EUR)
434.41
-0.14
Ռուբլի (RUR)
4.9378
-0.0088
Լարի (GEL)
137.88
-0.19
53907
-571
Արծաթ
867.48
-5.97