
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԿՐՃԱՏԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ
Հունաստանը մտադիր է իջեցնել կենսաթոշակները և իրականացնել կրճատումներ` պետական աշխատակիցների շրջանում: Այս երկրի կառավարության կողմից մշակված նոր բարեփոխումների ծրագրով նախատեսվում է, որ 1,2 հազար եվրոն գերազանցող կենսաթոշակները կենթարկվեն «նոր» կրճատումների, ինչպես նաև կվերանայվեն մինչև 55 տարեկան կենսաթոշակառուներին վճարվող կենսաթոշակները:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից Հունաստանի առջև դրվել են նախապայմաններ, որոնց կատարման դեպքում միայն Հունաստանին կտրամադրվի 110 մլրդ եվրոյի վարկային տրանշ: Մասնավորապես, Հունաստանը պարտավոր է կարճ ժամկետներում կրճատել պետական ծախսերն ու միջոցներ ձեռնակրել բյուջեի պակասուրդի կրճատելու ուղղությամբ: