Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻԲԵՌԽԱՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
23/09/2011 11:33
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻԲԵՌԽԱՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Edge Gaming ընկերությունը, «ԱրմենՏել» ՓԲԸ աջակցությամբ, հայտարարում են ESWC (Electronic Sports World Cup) կիբեռսպորտի միջազգային առաջնության ընտրական փուլի անցկացման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` մրցումները կանցկացվեն FIFA 11, PES 2011, Call of Duty: ModernWarFare2, Counter-Strike 1.6 խաղային մարզաձևերում. Առաջնությունն անցկացվում է 2 փուլով` սեպտեմբերի 24-25 Nexus համակարգչային ակումբում Pro evolution soccer 2011 և FIFA 11 ձևերով և հոկտեմբերի 1-2 Congress հյուրանոցում Counter-Strike և Call of Duty ձևերով. FIFA 11 խաղային մարզաձևում լավագույն 2 խաղացողներ կստանան գլխավոր մրցանակ` Ֆրանսիայում կայանալիք ESWC քարորդ եզրափակիչի ուղեգրեր:  Հայաստանում ESWC առաջնությանը մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն  www.edge.am կայքում:

«Մեր ընկերության համար կիբեռխաղերի առաջնություններին սատարելը` ևս մի հնարավորություն է աջակցելու հայ երիտասարդների բազմակողմանի զարգացմանը: Համակարգչային նոր տեխնոլոգիաների զարգացմամբ ի հայտ է գալիս շփվելու նոր մշակույթ, երիտասարդները հետաքրքրվում են տեխնիկական առաջընթացի արդիական միտումներով, և համակարգչային սպորտը` բացառություն չէ: Վստահ եմ, որ ինտերնետի տարածմանը զուգահեռ Հայաստանում կբարձրանա նաև կիբեռխաղերի հանդեպ հետաքրքրությունը, իսկ մեր երիտասարդները կզբաղեցնեն պատվավոր տեղեր համաշխարհային առաջնությունների հաղթողների շարքում», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հայ մարզիկների համար ESWC առաջնությանը մասնակցելը ոչ միայն հաճելի ժամանց է, այլև կիբեռսպորտի աշխարհում իրենց մասին հայտարարելու լավ հնարավորություն: Մենք ուրախ ենք համագործակցել “ԱրմենՏել” ընկերության հետ, որն այս տարի աջակցում է Հայաստանում համակարգչային խաղերի երկրորդ խոշոր առաջնությանը: Հուսով ենք, որ հայ երիտասարդներին դուր կգա մեր առաջնությունը», – նշել է Edge Gaming ընկերության տնօրեն Էդգար Սահակյանը:

The Electronic Sports World Cup – համակարգչային խաղերի համաշխարհային հեղինակավոր առաջնություն է: Իր նշանակությամբ ESWC գավաթը զիջում է միայն WCG գավաթին: Մրցումներն անցկացվում են 2003 թվականից: 2011-ի հնգօրյա առաջնությունը կանցկացվի Փարիզի Դիսնեյլենդում: 6000 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող խաղային տաղավարում իրենց հմտությունները կցուցադրեն ավելի քան 600 մարզիկ: Առաջնության խաղերին այցելում են շուրջ 5000 հանդիսատես, իսկ միջոցառումը լուսաբանում են առաջատար ԶԼՄ–ների ավելի քան 500 թղթակից: 2010 թվականի ESWC առաջնության մրցանակային ֆոնդը կազմել է 213 500 ԱՄՆ դոլար:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02