23/09/2011 17:55
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՄԻԼ ԲՈԿԻՆ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:
Ողջունելով վարչապետ Տիգրան Սարգսյանին` Էմիլ Բոկը նախ շնորհավորել է Հայաստանի կառավարության ղեկավարին անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ առիթ է երկկողմ համագործակցության վերլուծության համար: Ռումինիայի վարչապետը կարևորել է այն ավանդական բարեկամական խոր կապերը և մարդկային արժեքավոր ներուժը, որ առկա են երկու ժողովուրդների միջև և որոնք ամուր հիմք են ստեղծում բոլոր ուղղություններով հարաբերությունների ամրապնդման համար: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ կա պատմական լավ հենք հայ-ռումինական հարաբերություներն ի շահ մեր ժողովուրդների ծառայեցնելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռումինական հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի հարստացման խնդիրներին, ինչպես նաև համագործակցության հեռանկարներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, գյուղատնտեսության, տուրիզմի զարգացման ոլորտներում: Երկուստեք կարևորվել է գործարարների միջև շփումների ակտիվացումը, ինչը հնարավորություն կտա գործարարներին ճանաչել երկու երկրների ընձեռած հնարավորությունները:
Կողմերը գոհունակություն են հայտնել սույն թվականի մարտի 10-ին Բուխարեստում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Առանձնակի կարևորվել են կրթական ու մշակութային կապերը, որտեղ արդեն կան շոշափելի արդյունքներ: Հայաստանի Հանրապետության վարչապետը գոհունակություն է հայտնել մի շարք ուղղություններով ծավալվող հայ-ռումինական սերտ համագործակցության կապակցությամբ:
Էմիլ Բոկը հավաստիացրել է, որ Ռումինիան պատրաստակամ է խորացնել երկխոսությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, մասնավորապես հետաքրքրություն է հայտնել նաև քիմիայի, դեղագործության և օրգանիկ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ իրացնելու առումով: Անդրադարձ է կատարվել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության խորացման հնարավորություններին:
18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
Արծաթ
749.29
-7.37
10:57 19/09/26
10:32 19/09/26
19:43 18/09/26
18:18 18/09/26
17:46 18/09/26
16:43 18/09/26
