ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ 86,7%-Ը
Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով ադրբեջանական նավթի արտահանման ծավալներն աճել են: Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս ութ ամիսների արդյունքներով Ադրբեջանն արտահանել է 27 մլն տոննա հումքային նավթ: Հատկանշական է, որ այս երկրի արտահանման ընդհանուր ծավալում նավթի տեսակարար կշիռը կազմում է 86,7%:
Նշենք, որ 2011 թվականի առաջին ութ ամիսների արդյունքներով Ադրբեջանի արտահանման համախառն ծավալը կազմել է 17,797 մլրդ ԱՄՆ դոլար:
2010 թվականի արդյունքներով Ադրբեջանն արտահանել է 31, 860 մլն տոննա նավթ, որի արդյունքում ներգրավել է 18, 453 մլրդ ԱՄՆ դոլար: