ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել 12 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1220C111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 120 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 950 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 170 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 983 929 157 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 դիլեր: