Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏՄՊՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ` ԱՄՓՈՓ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ
27/09/2011 15:43
Կիսվել

ՏՄՊՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ` ԱՄՓՈՓ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Զգալիորեն բարձրացել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) գործունեության արդյունավետությունը: 2010 թվականից մեծապես ակտիվացել են աշխատանքները մրցակցային օրենքի խախտումների դեմ պայքարի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից` 2008 և 2009 թվականներին ՏՄՊՊՀ-ն կայացրել է տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու 31-ական որոշումներ, իսկ արդեն 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 107 որոշում: 2011 թվականի առաջին ինն ամիսների տվյալներով` 87 որոշում: 

Ինչ վերաբերում է կիրառված ֆինանսական տուգանքների բացարձակ մեծություններին, ապա միայն 2011 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 227 միլիոն դրամի չափով: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին ցուցանիշը կազմել էր 37 միլիոն դրամ, 2009 թվականին`  10 միլիոն դրամ և 2008 թվականին` 9 միլիոն դրամ:

Հարկ է նկատել, որ  ՏՄՊՊՀ-ի 2010 և 2011 թվականներին կայացված և դատական կարգով բողոքարկված որոշումներից և ոչ մեկը վերջնական դատական ակտով անվավեր չի ճանաչվել, ինչը խոսում է կայացված որոշումների հիմնավորվածության, հետևաբար նաև ՏՄՊՊՀ-ի գործունեության արդյունավետության մասին: 

Մասնավորապես, 2010 թվականին բողոքարկվել է ՏՄՊՊՀ-ի թվով 34 որոշում, որոնցից 22-ով առկա Է ՏՄՊՊՀ-ի օգտին կայացված դատական ակտ, իսկ 2011 թվականին բողոքարկվել է ՏՄՊՊՀ-ի թվով 19 որոշում, որոնցից 8-ով դատարանը վճիռ է կայացրել ՏՄՊՊՀ-ի օգտին, մնացած գործերով դատավարությունը շարունակվում է:  

Ներկայումս ՏՄՊՊՀ-ում առկա են հարուցված և չավարտված թվով 2 վարչական վարույթներ՝ գերիշխող դիրքի չարաշահման և թվով 40 վարչական վարույթներ` անբարեխիղճ մրցակցության դրսևորումների վերաբերյալ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2