Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԱՄՓՈՓԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ
29/09/2011 20:22
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԱՄՓՈՓԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների շրջանում անցկացված բնապահպանական թեմայով աշխատանքների` էսսեների մրցույթը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը Երևանի կենդանաբանական այգում կայացած միջոցառման ժամանակ պարգևատրել է 4 բուհի 12 ուսանողի և խորհրդատու դասախոսների` իրենց աշխատանքով բնության հանդեպ բացառապես սպառողի հոգեբանությանը հակադարձելու և մաքուր շրջակա միջավայրի անհրաժեշտության մասին քարոզելու համար:

Գործունեության սկզբից Հայաստանի առաջատար բջջային օպերատորը որդեգրել է պատասխանատու վերաբերմունք` գիտակցելով, որ իր առաքելությունը պետք է չսահմանափակվի միայն բուն գործունեությամբ: Հայաստանի և, առհասարակ, Երկրի վաղվա օրը վտանգներից զերծ տեսնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձգտումն այդ երազանքն  իրականություն դարձնելու վճռական քայլերից մեկն էր:

Կառավարման նոր մշակույթը դրսևորվել է կոնկրետ ծրագրերով. բնապահպանական տեսահոլովակների հեռարձակում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում` «Արևորդի» էկո-ակումբների ստեղծում, ծառատունկերի միջոցով` անտառների պահպանմանն ուղղված ջանքեր, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ խոնարհած ծաղիկներից թղթի վերամշակման գաղափարի իրագործմանն աջակցություն, բնապահպանական փառատոնի գլխավոր հովանավորությունը ստանձնելու պատասխանատվություն, բնապահպանական թեմաներով տարատեսակ լուսանկարչական մրցույթների միջոցով` երեխաների ձայնը մեծահասակներին հասցնելու ջանքերի խրախուսում և այլն:

Բնապահպանական համակարգված քարոզարշավի հերթական քայլը Հայաստանի բոլոր բուհերում շրջակա միջավայրի պահպանման թեմայով հայտարարված մրցույթն էր: 4 բուհի 12 ուսանող և խորհրդատու դասախոսներ արժանացել են հատուկ վերաբերմունքի: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նրանց շնորհել է մրցույթին մասնակցության հավաստագրեր, խրախուսական նվերներ և դրամական պարգև` 300.000-ական դրամի չափով:

«Յուրաքանչյուրը պետք է անկեղծ լինի իր խղճի և բնության հանդեպ` ձգտելով աշխարհին նայել վաղվա սերնդի աչքերով: Կարևոր է գիտակցել, որ խնդիրները լուծելու լավագույն եղանակը դրանք կանխարգելելն է, և որ մարդասիրությունն սկսվում է ընդհանուրի բարօրությունը գնահատելու ունակությունից: Ձեզ հաջողվել է վեր հանված թեմայի շրջանակներում մեր իրականությանը նայել հենց այդ տեսանկյունից, ինչը նշանակում է, որ բնապահպանական մեր հնգամյա քարոզարշավը կարողանում է ծառայել իր նպատակին: Դուք կյանքին նայում եք ընդհանուրի շահերը պաշտպանելու տեսանկյունից: Շարունակեք ապրել այդ սկզբունքներով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթում հաղթած ուսանողների աշխատանքները տեղադրվելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքէջում:

 

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25