Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՄԵԴԻԱՄԱՔՍԸ ԵՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ YEREVAN WEB MEETINGS 2011 ԾՐԱԳԻՐԸ
30/09/2011 15:26
Կիսվել

ՄԵԴԻԱՄԱՔՍԸ ԵՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ YEREVAN WEB MEETINGS 2011 ԾՐԱԳԻՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, և Մեդիամաքս լրատվական գործակալությունը ներկայացնում են Yerevan Web Meetings 2011 նախագիծը, որի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության (content) ստեղծման և առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Yerevan Web Meetings 2011 ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Մեդիամաքսին:  Նախագծի գլխավոր հովանավորն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Yerevan Web Meetings 2011 ծրագրի շրջանակներում Հայաստան կայցելեն անվանի մասնագետներ, որոնք վարպետության դասեր կանցկացնեն ինտերնետային նախագծերի իրականացմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների և անհատների համար:

Վարպետության դասերով հանդես կգան.

– Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին (Հոկտեմբերի 15);

– Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայան (Հոկտեմբերի 22);

– Ռուսաստանյան ինտերնետի ՙկնքահայրերից՚ մեկը` Անտոն Նոսիկը; (Հոկտեմբերի 29);

– Լիտվայի առաջատար Delfi.lt պորտալի հասարակության հետ կապերի տնօրեն Աիստե Զիլինսկիենեն; (Նոյեմբերի 5);

– Ռուսաստանում Facebook սոցիալական ցանցի տնօրեն Եկատերինա Սկորոբոգատովան (Նոյեմբերի 12):

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է այս նախագիծը, գիտակցելով, որ մեր օրերում ինտերնետը հզոր գործիք է տեղեկատվություն ստանալու, կրթության գործընթացն առավել դյուրին և արդյունավետ դարձնելու, աշխարհի հետ կապի մեջ լինելու և նրան աշխարհին ներկայանալու առումով: Ակնհայտ է, որ ինտերնետում հայկական կոնտենտի պակաս կա, և անհրաժեշտ է լրացնել այդ բացը: Այս նախաձեռնությունը հիանալի միջոց է այդ գործընթացն արդյունավետ և գրագետ կերպով ապահովելու համար» – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վարպետության դասերը կանցկացվեն Մեդիամաքսի գրասենյակում: Դրանք նաև իրական ժամանակի ռեժիմում (live streaming) կհեռարձակվեն www.Itel.am կայքում:

Կազմակերպիչները վարպետության դասերին մասնակցելու հրավերներ կուղարկեն ոլորտի ներկայացուցիչներին, սակայն որոշակի տեղեր հասանելի կլինեն նաև ինտերնետային սկսնակ (start-up) ընկերությունների համար: Վարպետության դասի մասնակցության հայտերը պետք է ուղարկել [email protected] հասցեով: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (010) 54 45 31 հեռախոսահամարով: 

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25