ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 30/09/11
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 28 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 7,600,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.50%, փակմանը` 9.00%, առավելագույնը` 9.00%, նվազագույնը` 8.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.6875%: