Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՀԲ ՓՈՐՁԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ»
04/10/2011 12:58
Կիսվել

ՀԲ ՓՈՐՁԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ»

Երևանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի Պետական հատվածի ավագ մասնագետ Մունավեր Կվաժաի` «Ռիսկի կառավարումը հարկային վարչարարությունում» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա  են գտնվել Պետական եկամուտների կոմիտեի և  պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Համաշխարհային բանկի Պետական հատվածի ավագ մասնագետ Մունավեր Կվաժան, ով արդեն 5 տարի է օժանդակում է մեր երկրի հարկային բարեփոխումներին, բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին ոլորտում արձանագրված ձեռքբերումները: Իր գնահատականը և մոտեցումները ներկայացնելով «Ռիսկի կառավարումը հարկային վարչարարությունում» գրքում, Կվաժան ներկայացրել է այն հիմնական ուղղություններն ու չափորոշիչները, որոնց օգնությամբ իրականացվում են ռիսկերի գնահատման վրա հիմնված հարկային ստուգումները:

 Ըստ ՀԲ-իփորձագետի, Հայաստանի հարկային բարեփոխումների ոլորտում վերջին տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվել. «Եթե 5 տարի առաջ հարկային հաշվետվությունը գործարարներն առձեռն էին ներկայացնում, ապա այսօր` դա արվում է էլեկտրոնային եղանակով: Կարևոր է նաև այն, որ ՊԵԿ-ը  բարեփոխումներն իրականացնում է համաշխարհային փորձի կիրառմամբ, այդ թվում ռիսկերի գնահատման հիման վրա հարկային ստուգումների համակարգի ներմուծումը»: 

Մունավեր Կվաժան ընդգծել է, որ ստուգումների ուշադրության կենտրոնում պետք է հայտնվեն անպարտաճանաչ հարկ վճարողները, փոխարենը` խրախուսվեն ազնիվ հարկատուները:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը նկատել է, որ գրքում ներառված որոշ չափորոշիչներ արդեն իսկ կիրառվում են մեր  հարկային համակարգում: Օրենքի համաձայն, 2012թ.ի հունվարի 1-ից իրականացվելու են բացառապես ռիսկերի հիման վրա ստուգումներ: Իսկ մինչ այդ ստուգումներ իրականացնող իրավասու պետական բոլոր մարմինները պետք է հրապարակեն ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը: Իսկ ինչու է ընտրվել համագործակցությունը  հենց ՊԵԿ-ի հետ. ապա Արմեն Ալավերդյանի խոսքերով` ՀԲ-ի և ԱՄՆ Զարգացման գործակալության հետ  արդեն 1.5 տարի է, որ այդ գործընթացը սկսվել է. «Կարող եմ համոզված ասել, որ  բոլոր ստուգող մարմիններից այս բնագավառում մենք մեկ քայլ առաջ ենք, որովհետև մեզ մոտ արդեն իսկ համակարգչային այդ ծրագիրը կան, արդեն ռիսկերի հիման վրա  կազմակերպությունների ցանկը կարողանում ենք հանել. և դեկտեմբերի 1-ին պատրաստ կլինենք ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը հրապարակել: Եթե ցանկը չհրապարակվի դեկտեմբերի 1-ի դրությամբ, ապա գալիք տարվա մեջ այդ բնագավառում ստուգում չի իրականացվի»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Նշենք, որ գիրքն առայժմ անգլերեն և ռուսերեն լեզուներով է, սակայն այն կներկայացվի նաև հայերեն թարգմանությամբ:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88