
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 04/10/11
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 4-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1050000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 376.0 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 376.0 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 30 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 13,900,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 9.00%, փակմանը` 9.00%, առավելագույնը` 9.00%, նվազագույնը` 9.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 9.0000%: