Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է «ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ՄԱՆԿԱԿԱՆ ՆԿԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
05/10/2011 16:00
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է «ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ՄԱՆԿԱԿԱՆ ՆԿԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline)  հայտարարում է  “Հեքիաթների աշխարհում” մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման մասին: Ցուցահանդեսին ներկայացված 243 նկարներից 38 աշխատանքի հեղինակները ստացել են նվերներ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և “ԱրմենՏել” ընկերության կողմից: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Արդեն երկրորդ տարին է, ինչ մրցույթ-փառատոնը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից` “ԱրմենՏել” ընկերության աջակցությամբ:

Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին ներկայացվել է շուրջ 1000 աշխատանք աշխարհի 18 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Իսպանիա, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆրանսիա, Քուվեյթ), Արցախից և Հայաստանից: Մրցույթի առաջին փուլից հետո 243 լավագույն նկարներ ցուցադրվել են Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում:

«Գլոբալիզացիայի դարաշրջանում միայն կրթական համակարգը չի կարող ապահովել երիտասարդ սերնդի արդյունավետ դաստիարակությունը: Այն բազմակողմանի և բարդ գործընթաց է և այստեղ չափազանց կարևոր է տարբեր կառույցների ներգրավվածությունը: “ԱրմենՏել” ընկերությունը հովանավորում է բազմաթիվ կրթական ծրագրեր, և այս մրցույթ-փառատոնը նման համագործակցության վառ օրինակ է: Այն հետապնդում է մեկ ընդհանուր նպատակ` կրթել արժանի սերունդ, որն էլ հետագայում կդառնա պայծառ ապագա կերտելու գրավականն ու երաշխիքը», – նշել է “ԱրմենՏել” ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և “ԱրմենՏել”-ի աջակցությամբ լույս է տեսնելու կատալոգ, որում կներառվեն մրցույթի երկրորդ փուլ անցած լավագույն աշխատանքները:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25