ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԾԱՎԱԼՈՎ ՊԿՊ-ՆԵՐ
Այսօր` հոկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել 9 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT0909C111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 11 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 939 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 72 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 986 709 773 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.6967 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.8840 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: