ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
2011թ-ի հոկտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից գնվել է 73,534,841ԱՄՆ դոլար` 373.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 88,790,595 ԱՄՆ դոլար` 375.44 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 376.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 7,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 375.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: