
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 3.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Այսօր`հոկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26094126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 9 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 989 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 439 539 595 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3077 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր: