ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 3 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր` հոկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294166 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 5 մլրդ 740 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 100 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 640 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 825 800 451 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.4228 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.5600 տոկոս:
Աճուրդին մասնակցել 6 գործակալ: