Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
S&P-Ն ԵՎ FITCH-Ը ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱՅԻ ԵՎ  ԻՍՊԱՆԻԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ
12/10/2011 12:06
Կիսվել

S&P-Ն ԵՎ FITCH-Ը ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱՅԻ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ

Standard & Poor’s (S&P) և Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունները միմյանցից անկախ ու միաժամանակ իջեցրել են իսպանական խոշորագույն բանկերի վարկային վարկանիշները` այս երկրի տնտեսական անկայունության ընդհանուր ֆոնի վրա:

Այսպես, S&P գործակալությունը վերանայել և իջեցրել է իսպանական 10 ֆինանսական կառույցների, այդ թվում և երկրի խոշորագույն երկու բանկերի` Santander-ի и BBVA-ի վարկային վարկանիշները: Ինչպես պարզաբանել են գործակալության վերլուծաբանները` նման որոշումը նախ և առաջ պայմանավորված է այս երկրում տիրող ընդհանուր մակրոտնտեսական և ֆինանսական ոչ բավարար միջավայրով, որն արտահայտվում է անշարժ գույքի շուկայի անկայունությամբ և արժեթղթերի շուկայում տիրող բարդ իրադրությամբ: Ըստ S&P գործակալության կանխատեսումների` իսպանական բանկերը դեռևս երկար ժամանակ կզգան երկրում տիրող տնտեսական անհավասարակշռությունների բացասական ազդեցությունը: 

Միևնույն ժամանակ, Fitch վարկանիշային գործակալությունը իջեցրել է իսպանական 6 բանկերի վարկային վարկանիշները: Իրենց նման քայլը գործակալության վերլուծաբանները պարզաբանել են Իսպանիայի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների գրանցած ոչ բավարար միտումներով: Առաջին հերթին, ըստ Fitch-ի տարածած հաղորդագրության, խոսքը գնում է Իսպանիայի բյուջեի պակասուրդի բարձր ցուցանիշի մասին: Ըստ այս վարկանիշային գործակալության վերլուծաբանների` Իսպանիայի տնտեսությունը ներկայումս բավականին «խոցելի» է և չի կարող դիմակայել արտաքին բացասական ազդակներին:

Նշենք նաև, որ Fitch վարկանիշային գործակալությունը վերանայել է նաև Իտալիայի մի շարք բանկերի վարկանիշները: Այս բանկերի թվում է նաև երկրի խոշորագույն բանկերից մեկը` Intesa Sanpaolo-ը:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ իտալական բանկերի վարկանիշների իջեցման մասին հայտարարել էր նաև Moody’s վարկանիշային գործակալությունը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37