ՄԱԿ-Ի ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Հոկտեմբերի 8-14-ը Կորեայում, 154 երկրների և շուրջ 400 թղթակից անդամների մասնակցությամբ, կայացել է ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (UNWTO) Գլխավոր Ասամբլեայի 19-րդ նստաշրջանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից` նստաշրջանի շրջանակներում կազմակերպված զբոսաշրջային պաստառների Vettor Giusti առցանց քվեարկությամբ ցուցահանդես–մրցույթին, որին մասկացել են ՄԱԿ ԶՀԿ անդամ պետությունները, People’s Choice Award անվանակարգում Հայաստանի պաստառը ճանաչվել է լավագույնը:
ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային ցուցահանդես–մրցույթի գլխավոր մրցանակը հանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին: