Այլ Լուրեր

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԵՖԵՐԱՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
17/10/2011 14:43
Կիսվել

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԵՖԵՐԱՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Կարևորելով երիտասարդության դերը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցում և հաշվի առնելով ուսանողության կողմից նախորդ տարվա մրցույթի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հայտարարում է ուսանողական ռեֆերատների 2րդ մրցույթ  «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան. արժեթղթերի շուկայում առաջարկի և պահանջարկի հարցերը» ընդհանուր թեմայով:

ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի տնտեսագիտական, իրավաբանական և այլ համապատասխան մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողները հրավիրվում են մասնակցելու այդ մրցույթին՝ իրենց ռեֆերատներում պատասխանելով հետևյալ հարցերից որևէ մեկին.

  1. Ինչպե՞ս կարելի է խթանել արժեթղթերի առաջարկը Հայաստանի կապիտալի շուկայում:
  2. Որո՞նք են արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) խնդիրները և հնարավոր լուծումները Հայաստանի կապիտալի շուկայում: 

Ռեֆերատների ներկայացման վերջնաժամկետն է 2011թ. դեկտեմբերի 30-ը, ժ.18:00: Մրցույթի պայմանները, ռեֆերատներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև աշխատանքների գնահատման կարգը ներկայացված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի պաշտոնական ինտերնետային կայքի «Մրցույթ» էջում:

Մրցույթի մրցանակները ներառում են դրամական պարգև, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից տրված պատվոգրեր, ինչպես նաև հրավերք «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությանը, որտեղ լավագույն ռեֆերատների հեղինակները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ և կապեր հաստատել Հայաստանի կապիտալի շուկայի մասնակիցների հետ:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59