ԱՄՀ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Եվրոպայում ֆինանսական կայունություն հաստատելու նպատակով Արժույթի Միջազգային Հիմնադրամն (ԱՄՀ) առաջարկել է ստեղծել ավանդների երաշխավորման համաեվրոպական հիմնադրամ և վերահսկողության միասնական համակարգ, որը թույլ կտա եվրոպական բանկային համակարգը դիտարկել որպես մեկ ամբողջականություն` միևնույն ժամանակ խուսափելով տարբեր երկրներում գործող բանկային նորմատիվների միջև առկա անհամապատասխանությունից: «Եվրոպական բանկային համակարգի հակաճգնաժամային կառավարման տեսանկյունից մեկ միասնական մոտեցման կիրառման դեպքում հնարավոր կլինի առավել արդյունավետ կերպով իրականացնել վերահսկողություն, ինչը նշանակում է, որ եվրոպական տարածաշրջանի բանկային համակարգի կայունության հաստատումը կդառնա առավել իրատեսական», – նշվում է ԱՄՀ համապատասխան հայտարարության մեջ: