ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 5.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Այսօր` հոկտեմբերի 18-ին, տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 5 մլրդ 915 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 215 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 700 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 017 269 584 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.2332 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.3300 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ: