Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՉՈՐՍ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է  ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
19/10/2011 15:17
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՉՈՐՍ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում փոխգործակցության հուշագիր  է ստորագրվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, և Երևանն ու մարզերը ներկայացնող կրթական չորս հաստատությունների միջև` ի դեմս այդ հաստատությունների ղեկավարների: Այդ հաստատություններն են` ՙՀայաստանի պատանեկան նվաճումներե ՀԿ, Այ Էյ Բի Սենթեր, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն, Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի Մամուլի ծառայությունից` արդեն երեքից ավելի տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելություններ է կատարում հայաստանյան բուհեր, որտեղ հանդես է գալիս դասախոսություններով: Մինչ օրս Ռալֆ Յիրիկյանը դասախոսություններով է հանդես եկել մարզերում և Երևանում գործող մի շարք համալսարանների ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի համար` ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար փորձը կորպորատիվ պատասխանատվության, կառավարման մշակույթի, բիզնեսի զարգացման ռազմավարության, ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և այլ ոլորտներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտին, սակայն, միանգամյա դասախոսություններով չի սահմանափակվում: Բիզնեսի և բարձրագույն կրթության ոլորտի միջև շարունակական կապ հաստատելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնեց Կարիերայի զարգացման ծրագիրը:

«Կուտակած փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու կարևորության գիտակցումը շարժիչ ուժ դարձավ Կարիերայի զարգացման ծրագրի ստեղծման համար: Այս ծրագրի շրջանակում մենք համագործակցում ենք ոչ միայն երևանյան, այլև` մարզային բուհերի և կրթական կենտրոնների հետ: Ընկերության ամենատարբեր վարչություններում մենք հյուրընկալել ենք ստաժավորում անցնող բազմաթիվ ուսանողների: Մեր աշխատակիցները դասավանդում են տարբեր բուհերում: Ապագայում սա կօգնի բավարարել աշխատանքի շուկայում առկա պահանջարկը, իսկ հայաստանցի երիտասարդներին կօգնի շարունակել ապրել և աշխատել Հայաստանում: Այսօր ստորագրվող փոխըմբռնման համաձայնագիրը ևս չորս բուհի հետ էլ ավելի շատ ուսանողների հնարավորություն կտա աշխատանքի շուկայում դառնալու առավել մրցունակ իրենց ոլորտում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ստորագրված փոխգործակցության հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը կընթանա հետևյալ հիմնական ուղղություններով` ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների դասավանդման կազմակերպում` ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաև ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում: Փորձ ձեռք բերելու համար, բուհերն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին, ովքեր  հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ ոլորտներում` իրավագիտություն, հաշվապահություն, մարքեթինգ և վաճառք, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բաժանորդների սպասարկում և այլն: Պրակտիկայում ներգրավված ուսանողներն ընկերությունից կստանան աշխատավարձ, ինչը նրանց թույլ կտա հոգալ Երևանում ժամանակավորապես բնակվելու հետ կապված ծախսերը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կատարել իր ներդրումը` Հայաստանի երիտասարդներին մասնագիտական ոլորտում ինքնադրսևորվելու և զարգանալու հնարավորություններ ընձեռելու առումով, ինչը, վերջին հաշվով, բխում է հայրենիքում լավ ապագա ունենալու մեր տեսլականից:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48