Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանի ընկերությունները սեփական արտադրանքը կներկայացնեն ԱՄՆ-ում
04/11/2022 16:57
Կիսվել

Հայաստանի ընկերությունները սեփական արտադրանքը կներկայացնեն ԱՄՆ-ում

Արդեն երկրորդ անգամ ԱՄՆ-ում անցկացվող  «Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ» ցուցահանդես-փառատոնի շրջանում Հայաստանի գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու սեփական արտադրանքը: Միջոցառումն անցկացվելու է դեկտեմբերի 1-8-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ այս անգամ ավելի շատ ապրանքատեսակներով ու ավելի շատ մասնակիցներով է անցնելու միջոցառումը:

«Այս անգամվա միջոցառմանը մասնակցելու համար Հայաստանի ընկերություններից 500-ից ավելի հայտ էինք ստացել: Դիմել էին և՛ խոշոր, և՛ միջին, և՛ փոքր ընկերություններ: Ընտրվել է 40 ընկերություն: Ասեմ, որ շատ բարդ է եղել ընտրություն կատարելը: Հաշվի են առնվել մի շարք չափանիշներ, մասնավորապես, ընկերությունները պարտադիր պետք է առնվազն 3 տարի գործունեություն ծավալած լինեին, ընկերության շրջանառությունը պետք է սկսվեր 20 մլն-ից»,-ասաց Մարիամ Մանուկյանը: Տարբեր միկրո կազմակերպությունների հնարավորություն է տրվել արտադրանքի մի քանի նմուշով միասնական տաղավարով ներկայացված լինել ցուցահանդես-փառատոնին:

Ընտրված կազմակերպությունները ներկայացում են տարբեր ապրանքներ՝ տեքստիլ, կոշիկ, պայուսակ, պահածոներ, չրեր, արծաթ, ոսկի, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն:  «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի անդամ Գևորգ Աղաբալյանը նշեց, որ բավական աշխատանք է տարվում հայկական կազմակերպությունների հետ:

«ԱՄՆ-ի շուկայում կան տեխնիկական բնորոշիչներ, որոնց պետք է պատասխանեն կազմակերպությունները, որ կարողանան դուրս գալ միջազգային շուկա: Ցավոք, նույնիսկ խոշոր կազմակերպությունները, հայկական արտադրողները հաճախ պատրաստ չեն լինում այդ չափանիշներին: Մեր աշխատանքային խումբը բոլոր ջանքերը գործադրել է, որ սերտիֆիկացումը, լիցենզավորումն ապահովվի, որպեսզի մեր կազմակերպությունները կարողանան անխոչընդոտ վաճառք իրականացնել»,-ասաց Գևորգ Աղաբալյանը:

Ցուցահանդես-փառատոնին մասնակից հայկական ընկերությունները հնարավորություն են ունենալու ոչ միայն սեփական ապրանքը վաճառել, այլև գործարար կապեր հաստատել: Մասնակիցներին հագեցած հանդիպումներով օրակարգ է սպասվում: Հանդիպումներ են նախատեսվում Մեքսիկայի, Թայլանդի, Վիետնամի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ:

Թեպետ ցուցահանդես-փառատոնը նոր է, 2-րդ անգամ է անցկացվում, սակայն արդեն արդյունքներ գրանցվել են: Նախորդ միջոցառմանը մասնակցած ընկերություններից արդեն 10-ից ավելի կազմակերպություն կարողացել է ԱՄՆ-ում գործընկերներ գտնել և ապրանք արտահանել:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52