Ֆինանսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԱՐՈՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
21/10/2011 23:38
Կիսվել

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԱՐՈՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

2011թ. հոկտեմբերի 18-ից  Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն: Ս.թ. հոկտեմբերի 3-ից Սարոյանը ընտրվել է որպես Գլխավոր տնօրենի պաշտոնակատար ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Խորհրդի կողմից, իսկ հոկտեմբերի 18-ին իր թեկնածությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Կոնստանտին Սարոյանը նոր սերնդի առաջադեմ մասնագետներից է, փորձառու` բանկային կառավարման և տեխնոլոգիաների մշակման ու հայաստանյան շուկայում դրանց ներդրման գործում: Պարոն Սարոյանը իր կարյերան սկսել է 1999 թ-ից: 2001-2002թթ. եղել է Հաշվարկաքլիրինգային խմբի ղեկավար Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում:  2002թ.-ից ղեկավարել է մարքետինգի, ստրատեգիական պլանավորման բաժինները մի շարք ՀՀ բանկերում:

2004-2011թթ.  Սարոյանը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Հանդիսացել է Բանկի ներքին աուդիտի ղեկավար, Տնօրինության անդամ և ղեկավարել է տարբեր մի շարք ուղղություններ՝ ներառյալ մարքեթինգի, հասարակության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանավորման, բիզնեսի զարգացման: Պարոն Սարոյանը նաև մասնակցել է միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում և աշխատանքային խմբերում, որպես կապիտալի շուկայի զարգացման փորձագետ:

Պարոն Սարոյանը ավարտել է Երևանի պետական համալսարանը, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում, մասնակցել է բազմաթիվ սեմինարների և վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում: Նա դասավանդել է մի շարք համալսարաններում, ներկայումս դասավանդում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարան» Հիմնադրամում:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58