Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
27/10/2011 11:12
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ուրախ է Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար: Վարչապետը հիշեցրել է, որ մշակվել է ԵՄ գործընկերների հետ համագործակցության ծրագիր, որի իրականացման ընթացքը գտնվում է կառավարության լուրջ վերահսկողության ներքո: 

Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-Հայաստան Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացի մեկնարկին: Կողմերը գոհունակություն են հայտնել բարեփոխումների ոլորտում Հայաստանի ակտիվության կապակցությամբ: Երկուստեք կարևորվել է ռեֆորմների ազգային օրակարգի իրականացումը, ինչը համահունչ կդարձնի այդ առումով առկա մոտեցումները: Անդրադարձ է եղել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի առաջիկա տարածաշրջանային այցին:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած այցի ընթացքում ներկայացվել էր 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած բարեփոխումների օրակարգ, որոնց իրականացումը մեծապես կարևոր է: Այդ համատեքստում արծարծվել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրով սահմանային 3 անցակետերի վերակառուցմանը և արդիականացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև հարկային ու մաքսային ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, որոնց հաջողությանը էապես կարող է նպաստել ԵՄ օժանդակությունը:

Ամփոփելով հանդիպումը` կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ակտիվ և հաջող համագործակցության կապակցությամբ: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին` կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6