Ռուսական պարարտանյութերն Աֆրիկա մատակարարելու համար միջանցք կբացվի
Ռուսական պարարտանյութերն Աֆրիկա մատակարարելու համար միջանցքը կսկսի աշխատել առաջիկա շաբաթներին: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանդես գալով G20-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Ստեղծվել Է նոր միջանցք Եվրոպայի տարածքով Աֆրիկա ռուսական պարարտանյութերի առաքման համար: Առաջին մատակարարումները կկայանան մոտակա շաբաթներին», – Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Ֆրանսիայի ղեկավարը նշել Է, որ միջանցքն ստեղծվել Է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ, ընդ որում «Ֆրանսիան նույնպես աջակցություն Է ցույց տալիս այդ նախագծին»: