Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
FOREX ՇՈՒԿԱՅԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
31/10/2011 14:41
Կիսվել

FOREX ՇՈՒԿԱՅԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նախորդ առևտրային շաբաթվա ընթացքում` հոկտեմբերի 24–ից 28–ն ընկած ժամանակահատվածում, եվրոպական արժույթին հաջողվեց ոչ միայն պահպանել իր դիրքերն ԱՄՆ դոլարի նկատմամբ, այլ նաև հասնել մեկ ամսվա կտրվածքով նոր առավելագույն արժեքների: Եվրոպական արժույթին հաջողվեց արդեն շաբաթվա առաջին աշխատանքային օրն անցնել 1.3950 մակարդակը: Եվրոյի հետ մեկտեղ աճեցին նաև այնպիսի արժույթներ, ինչպիսիք են բրիտանական ֆունտն ու ավստրալական դոլարը: 

Եվրոյի նման զարգացմանը չխոչընդոտեցին անգամ շաբաթվա սկզբին Եվրագոտու հիմնական տնտեսական կենտրոններից` Գերմանիայից և Ֆրանսիայից, ստացած բավականին մռայլ հաշվետվությունները: Forex Club–ի վերլուծաբանների գնահատմամբ`  ներդրողների շրջանում լավատեսության աճն գրանցվեց նաև այն փաստի նկատմամբ, որ եվրոպական ղեկավարները, կարծես, համաձայնության են եկել այն միջոցների վերաբերյալ, որոնք կուղղվեն Եվրագոտում պարտքային ճգնաժամի լուծմանը: Բացի այդ, եվրոյի համար ևս լավ նորություն դարձավ տեղեկությունն այն մասին, որ Չինաստանը կարող է Եվրագոտում ֆինանսական աջակցություն տրամադրել` մասնակցելով Եվրոպական կայունացման հիմնադրամի (EFSF) ընդլայնման գործընթացին:

Այս դրական գործոնների արդյունքում եվրոպական աժույթը հասավ իր երկու ամսվա առավելագույն արժեքին` 1.4245-ի շրջակայքում: Նման հաջողություն ունեցավ ֆունտն իր առավելագույն արժեքով` 1.6140-ի տարածքում:                        

Իր հերթին, հարկ է նշել, որ չնայած Ճապոնիայի Բանկի ներկայացուցիչների կողմից բազմիցս հնչեցված ազգային արժույթի ամրապնդման դեմ ուղղված հնարավոր միջոցների մասին հայտարարությունների, յենը շարունակում էր իր աճը ԱՄՆ դոլարի նկատմամբ` հասնելով նոր բազմամյա մաքսիմումի` 75.65-ի:

Շաբաթվա վերջին օրը, նախօրեին տեղի ունեցած էական շարժումներից հետո, շուկաներում որոշ կայունացում էր դիտվում` եվրո/դոլար–ի փոխարժեքը սահմանվեց 1.42-ից փոքր–ինչ ցածր, ֆունտ/դոլարը 1.6150 մակարդակը փորձարկելուց հետո իջավ մինչև 1.61, մինչդեռ դոլար/յեն զույգը դուրս չէր գալի 75.65-76.00-ի տիրույթից:

Ըստ Forex Club-ի վերլուծաբանների կանխատեսումների` մոտ ապագայում բարձր եկամտաբերություն ունեցող արժույթներին նվազում չի սպառնում: Միևնույն ժամանակ, առաջիկա շաբաթվա նորությունների հոսքը բավականին հագեցած կլինի, ինչպես դա բնորոշ է ամսվա վերջին շաբաթվան և շուկայի մասնակիցներին շատ անակնկալներ կարող են սպասվել:

Ինչ վերաբերվում է տեխնիկական մակարդակներին, ապա ամենահնարավոր հեռանկարը կլինի զույգերի կայունացումը հետևյալ միջակայքերում` եվրո/դոլարի համար բացասական նորությունների բացակայության դեպքում առավել հավանական է շարժումը 1.3900-1.4300-ի սահմաններում, ֆունտի տատանումները կսահմանափակվեն 1.5800-1.6200-ի շրջանակներում, դոլար/ֆրանկի դեպի ներքև շարժումը կսահմանափակվի 0.8500-ով, իսկ դեպի վերև ճանապարհը, առավել հավանական է, որ բաց կլինի մինչև 0.8900, իսկ դոլար/յենի ճակատագիրը, հավանաբար, կախված կլինի, նրանից, թե արդյոք Ճապոնիայի Բանկը կհամարձակվի դիմել ինտերվենցիայի.  այդ քայլը  առավել հավանական կլինի, երբ զույգը կմոտենա 75.00-ին:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85