
ING GROEP-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 7 ԱՆԳԱՄ
Նիդերլանդական ING Groep N.V. ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է մոտ յոթ անգամ և կազմել 1,69 մլրդ եվրո:
Նշենք, որ ING Groep N.V. ընկերությունը հիմնականում զբաղվում է բանկային և ներդրումային գործունեությամբ, ինչպես նաև կյանքի ապահովագրությամբ: Ընկերությունն իր գործունեությունն է ծավալում աշխարհի 50 երկրներում և ունի ավելի քան 85 մլն հաճախորդ: