ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 03/11/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 378.98 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.23 դրամով և կազմել 522.39 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 12.35 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1,49 դրամով և կազմել 604.85 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 538,30 դրամով և կազմել 21,237.56 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճե; է 10.52 դրամով և կազմել 412.20 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 452.85 դրամով և կազմել 19,604.84 դրամ մեկ գրամի դիմաց: