Տնտեսական

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 82.99-4.39 WTI - 80.73-4.89
COMEX:  GOLD - 4312.50+2.31 SILVER - 70.07+3.26
COMEX:  PLATINUM - 1766.80+3.19
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2+0.00 EUR/GBP - 1.1584+0.16
FOREX:  EUR/USD - 1.1584+0.16 GBP/USD - 1.3401-0.04
STOCKS RUS:  RTSI - 1105.64+0.33
STOCKS US: DOW JONES - 51671.03+0.92 NASDAQ - 26683.94+3.07
STOCKS US: S&P 500 - 7554.29+1.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10430.62-0.39 CAC40 - 8384.01+0.40
STOCKS EUR:  DAX - 24894.01+1.05
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
ԲԻԼ ԳԵՅԹՍԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ G20-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ
04/11/2011 11:39
Կիսվել

ԲԻԼ ԳԵՅԹՍԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ G20-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը խորհուրդ է տվել «Մեծ քսանյակի» (G20) անդամ երկրներին ավելացնել աղքատ երկրներին տրամադրվող`տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ֆինանսական օգնության ծավալները:  Բիլ Գեյթսը կարծիք է հայտնել, որ համաշխարհային տնտեսության ներկայիս ճգնաժամային պայամաններում աշխարհի առաջատար երկրների կողմից աղքատ երկրներին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալների կրճատումն «անընդունելի» է:

Նշենք, որ Microsoft ընկերության հիմնադիրը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հրավերով, մասնակցել է նոյեմբերի 3-4-ը ֆրանսիական Կանն քաղաքում ընթացող G20-ի համաժողովին և ներկայացրել զեկույց` աղքատ երկրների զարգացման ինովացիոն ֆինանսավորման վերաբերյալ:

Իր զեկույցում Բիլ Գեյթսն առաջարկել է հարկեր սահմանել ֆինանսական գործարքների վրա, ինչը, ըստ զեկույցի հեղինակի, հնարավորություն կտա ստանալ տարեկան 100-250 մլրդ ԱՄՆ դոլարի լրացուցիչ եկամուտ:

Միևնույն ժամանակ, որպես աջակցություն աղքատ երկրների` Բիլ Գեյթսն առաջարկել է շուրջ 5%-ով կրճատել դեպի աղքատ և զարգացող երկրներ իրականացվող դրամական փոխանցումների դիմաց գանձվող վճարները:

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03