ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 09/11/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.02 դրամով և կազմել 383.91 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.75 դրամով և կազմել 526.26 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով և կազմել 614.76 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 218.90 դրամով և կազմել 22155.67 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 3.10 դրամով և կազմել 427.56 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 53.59 դրամով և կազմել 20168.45 դրամ մեկ գրամի դիմաց: