Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ameria PhonePOS.  Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար
30/11/2022 12:38
Կիսվել

Ameria PhonePOS.  Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար

Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով: 

Հավելվածը նախատեսված է իրավաբանական անձանց / ԱՁ հաճախորդների համար` ընձեռելով առանց ֆիզիկական POS տերմինալի անկանխիկ վճարումներ ստանալու հնարավորություն: 

ՀեռաPOS-ը նոր սերնդի ծրագրային լուծում է, որի միջոցով անկանխիկ գործարքների համար կիրառվում են անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան նոր տեխնոլոգիաներ: Այն նախատեսված է NFC ֆունկցիա ունեցող Android 8.1 և ավելի բարձր դասի սմարթֆոնների համար:

Ameria PhonePOS հավելվածի շնորհիվ բացի վճարում ստանալուց հնարավոր է նաև վերահսկել հաշվետվությունները, ինչպես նաև վճարային կտրոնն ուղարկել հաճախորդի էլեկտրոնային հասցեին: 

Նշենք, որ Ameria PhonePOS տերմինալները սպասարկում են ինչպես դեբետային, այնպես էլ կրեդիտային «ArCa», «MasterCard», «Visa» և «Mir» քարտատեսակները: 

Հավելվածն ակտիվացնելու դեպքում գործում է հատուկ առաջարկ`

  • Անվճար VISA Business քարտ` ծառայությունն ակտիվացնող առաջին 100 հաճախորդներին
  • Անվճար սպասարկում մինչև 31/12/2023թ.` անկախ Ameria PhonePOS-ի միջոցով ամսական շրջանառության ծավալից
  • Անվճար Օնլայն բանկինգ իրավաբանական անձանց / ԱՁ-ներին  ծառայության գործողության ամբողջ ժամանակահատվածի համար

Գործող հատուկ առաջարկի և սակագների մասին ավելի մանրամասն`հղումով:

Ameria PhonePOS հավելվածն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել առևտրային կետի գրանցման հայտ-պայմանագիրը: Ծառայության ակտիվացումն ու տեխնիկական սպասարկումն անվճար են: 

Թեև հավելվածը վերջերս է գործարկվել, այն արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել հաճախորդների մոտ: Նրանց կողմից Ameria PhonePOS հավելվածի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանները` տեսանյութում: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական – տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է  նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում: Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41