ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԿՊ-ՆԵՐ
Այսօր` նոյեմբերի 14-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26145126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 310 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 300 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 10 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 959 056 533 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.4445 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7230 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: