
ԿՈՒԴՐԻՆ. «ԵՎՐԱԳՈՏՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 2-3 ՏՐԻԼԻՈՆ ԵՎՐՈ»
ՌԴ նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Եվրագոտին ճգնաժամից խուսափելու հնարավորություն դեռևս ունի, սակայն այդ հնարավորությունը «չափազանց սահմանափակ է»: Ալեքսեյ Կուդրինն ընդգծել է, որ Եվրագոտու պարտքային խնդիրների հետագա տարածումն անխուսափելի է, սակայն Եվրագոտու կազմից երկրների հնարավոր դուրս գալն` «անիրատեսական»: Ըստ ՌԴ նախկին ֆինանսների նախարարի` Եվրագոտում պարտքային ճգնաժամը կանխելու համար կպահանջվի 2-3 տրիլիոն եվրո: