Տնտեսական

USD BUY - 381.25+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 445.00-2.50 EUR SELL - 450.50-1.00
OIL:  BRENT - 69.54+0.70 WTI - 65.19+0.73
COMEX:  GOLD - 3774.90+0.21 SILVER - 45.11+1.90
COMEX:  PLATINUM - 1556.00+4.72
LME:  ALUMINIUM - 2658.50+0.26 COPPER - 10259.50-0.74
LME:  NICKEL - 15279.00-0.90 TIN - 34440.00+0.35
LME:  LEAD - 2015.50+0.80 ZINC - 2926.50-0.39
FOREX:  USD/JPY - 149.67+0.67 EUR/GBP - 1.1678-0.60
FOREX:  EUR/USD - 1.1678-0.60 GBP/USD - 1.335-0.81
STOCKS RUS:  RTSI - 1020.60-0.09
STOCKS US: DOW JONES - 45947.32-0.38 NASDAQ - 22384.70-0.50
STOCKS US: S&P 500 - 6604.72-0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 45354.99-0.87 TOPIX - 3187.02+0.05
STOCKS CHINA:  HANG SENG - 26128.20-1.35 SSEC - 3828.11-0.65
STOCKS EUR:  FTSE100 - 9213.98-0.39 CAC40 - 7795.42-0.41
STOCKS EUR:  DAX - 23534.83-0.56
26/09/2025  CBA:  USD - 382.71-0.76 GBP - 510.8-4.78
26/09/2025  CBA:  EURO - 446.43-3.96
26/09/2025  CBA:  GOLD - 45905-471 SILVER - 552.96+12.03
ՖԻԼԻՊ ՔՈԹԼԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
15/11/2011 14:23
Կիսվել

ՖԻԼԻՊ ՔՈԹԼԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կառավարության Մամուլի կենտրոնից` վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 15-ին, ընդունել է ԱՄՆ հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր, մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Քոթլերին: 

Կառավարությունում ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ձեր այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա մեր երկրում մարքեթինգի զարգացմանը: Մեր կարևորագույն խնդիրներից մեկն այսօր կառավարման համակարգի արդիականացումն է: Այդ համատեքստում Ձեր դասախոսությունները կարող են մեծապես նպաստել մեր աշխատանքների լավագույնս իրականացմանը»:

Ֆիլիպ Քոթլերն ասել է, որ Հայաստանում առկա են մարքեթինգի զարգացման լավ նախադրյալներ և անհրաժեշտ է ճիշտ ու հետևողական քաղաքականություն վարել: 

Այնուհետև, զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտներում մարքեթինգային ռազմավարության իրականացմանը վերաբերող խնդիրներին:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում մարքեթինգային գերազանցության կենտրոնի ստեղծմանն ուղղված հարցեր: Վարչապետը ողջունել է այդ գաղափարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կենտրոնի ստեղծման գործում: 

Ֆիլիպ Քոթլերը Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում սեմինարներ է անցկացնում գործարարների և ուսանողների համար:

26/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.71
-0.76
Եվրո (EUR)
446.43
-3.96
Ռուբլի (RUR)
4.5866
+0.0121
Լարի (GEL)
141.38
-0.12
45905
-471
Արծաթ
552.96
+12.03