ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` նոյեմբերի 17-ին, տեղի է ունեցել 7 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07172189 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 734 մլն 100 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 344 մլն 100 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 390 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 14 մլն 100 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 810 256 935 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.4663 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.5400 տոկոս: Աճուրդին մասնակցել 7 գործակալ: