ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ՓՐԿՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
Իտալիայի նորընտիր վարչապետ Մարիո Մոնտին առաջարկել է երկրի տնտեսության «փրկության» հակաճգնաժամային նոր ծրագիր և հայտարարել, որ պատրաստ է կատարել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ երկրում ֆինանսական հնարավոր «աղետը» կանխելու համար: Մ.Մոնտին նշել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կրճատել պետական պարտքի ծավալը: Նշենք, որ այն ներկայումս սահմանված է ՀՆԱ-ի 120%-ի մակարդակում:
Ինչպես տեղեկացնում են եվրոպական լրատվամիջոցները` Իտալիայի տնտեսության փրկության նոր ծրագրով նախատեսվում են մի շարք բարեփոխումներ կրթական ու սոցիալական ոլորտներում, ինչպես նաև` աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային համակարգում: