ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է SAMSUNG ՖԻՐՄԱՅԻՆ ԽԱՆՈՒԹԸ
Կենցաղային տեխնիկայի համաշխարհային առաջատար արտադրող “Samsung Electronics” ընկերությունը և «Մարկ Ինթերնեյշնլ» ՀՁ ՍՊԸ-ն այսօր` նոյեմբերին 22-ին, եռամսյա ընդմիջումից հետո վերաբացեցին Samsung ֆիրմային խանութերից մեկը` Ամիրյան 12 հասցեով:
Այս խանութ-սրահը հիմնադրվել է 1996թ.-ին և հանդիսանում է Հայաստանի կենցաղային տեխնիկայի ոլորտում առաջիններից մեկը, որը Երևանում բացված Samsung ընկերության առաջին վաճառասրահն է։ Սրահը ամբողջությամբ վերանորոգված է և համապատասխանում է ժամանակի բոլոր պահանջներին: Այստեղ ներկայացված է “Samsung Electronics” ընկերության արտադրանքի լայն տեսականին, որը կարող է գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: