23/11/2011 12:24
ՋՈՐՋ ՍՈՐՈՍ. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՊԵՏՔ Է ՄՇԱԿԻ ՆՈՐ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
«Ներկայումս Եվրագոտու պետական պարտատոմսերի շուկայում նկատվող միտումները նման են 2008 թվականին գրանցված նախաճգնաժամային դրսևորումներին»,- նման կարծիք է արտահայտել հայտնի տնտեսագետ Ջորջ Սորոսը: Նա նշել է, որ Եվրոպայում ստեղծված անկումային դրությունը կարգավորելու նպատակով Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պետք է մշակի նոր դրամավարկային քաղաքականություն և դրա միջոցով սահմանի պետական պարտատոմսերի շահութաբերության սահմանագիծ: Սորոսը, մասնավորապես, ԵԿԲ-ին խորհուրդ է տվել տասնամյա պարտատոսերի համար սահմանել 5% շահութաբերության սահմանագիծ: Տնտեսագետը նշել է, որ այս ԵԿԲ այս քայլը կունենա ժամանակավոր բնույթ և հնարավորություն կտա կայունություն հաստատել Եվրագոտու ֆինասնական շուկայում:
12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
Արծաթ
701.05
+16.25
