Տնտեսական

USD BUY - 392.50+0.00 USD SELL - 396.00+0.00
EUR BUY - 411.00-1.00 EUR SELL - 415.00-1.00
OIL:  BRENT - 74.43-2.64 WTI - 70.25-3.04
COMEX:  GOLD - 2949.60+0.15 SILVER - 32.83-1.44
COMEX:  PLATINUM - 986.90-0.35
LME:  ALUMINIUM - 2688.00-1.45 COPPER - 9559.00-0.05
LME:  NICKEL - 15517.00-0.94 TIN - 33677.00+0.84
LME:  LEAD - 2008.50+0.80 ZINC - 2928.00+0.33
FOREX:  USD/JPY - 149.29-0.59 EUR/GBP - 1.0458-0.44
FOREX:  EUR/USD - 1.0458-0.44 GBP/USD - 1.263-0.29
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43428.02-1.69 NASDAQ - 19524.01-2.20
STOCKS US: S&P 500 - 6013.13-1.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 38776.94+0.26 TOPIX - 2736.53+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 23477.92+3.99 SSEC - 3379.11+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8659.37-0.04 CAC40 - 8154.51+0.39
STOCKS EUR:  DAX - 22287.56-0.12
21/02/2025  CBA:  USD - 394.41-0.90 GBP - 498.77+0.09
21/02/2025  CBA:  EURO - 412.67-0.15
21/02/2025  CBA:  GOLD - 37180.00-146.00 SILVER - 419.22+0.95
ԲՋՋԱՅԻՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԹԵՍՏԻՆԳ. BEELINE, ORANGE, VIVACELL
24/11/2011 16:25
Կիսվել

ԲՋՋԱՅԻՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԹԵՍՏԻՆԳ. BEELINE, ORANGE, VIVACELL

«Բիզնես 24»-ն իր «Ինտերնետը Հայաստանում» հերթական զեկույցի կազմման շրջանակներում իրականացրել է բջջային թեստինգն` պարզելու համար ՀՀ բջջային կապի երեք օպերատորների կողմից ապահովվող ինտերնետ կապի որակը: Բջջային թեստինգն իրականացվել է Beeline, Vivacell-MTS և Orange օպերատորների համաձայնությամբ և օպերատորների կողմից տրամադրված մոդեմներով (նշենք, որ օպերատորների կողմից տրամադրված այս մոդեմները վաճառքում առկա և բոլոր հաճախորդներին հասանելի մոդեմներ են. Beeline – HUAWEI E171, ներբեռնման առավելագույն արագություն 7.2 Մբիթ/վրկ, Vivacell-MTS – HUAWEI E 1820, ներբեռնման առավելագույն արագություն 21.6 Մբիթ/վրկ, Orange – ZTE MF 658, ներբեռնման առավելագույն արագություն 14.4 Մբիթ/վրկ):

Թեստինգն իրականացվել է Երևանի կենտրոնում` Հանրապետության Հրապարակ, Օպերայի շրջակայք, Բաղրամյան պողոտա, Խանջյան և Կորյունի փողոցներ, oրվա տարբեր ժամերին: Փորձարկումներն իրականացվել են զուգահեռ, նույն մոդելի նեթբուքերի միջոցով: Փորձարկումներն իրականացվել են և’ անշարժ, և’ շարժման մեջ: Թեստինգի համար ընտրված վայրերում երեք օպերատորների կողմից ապահովվում է նորմալ և հաստատուն ծածկույթ:

Շարժական փորձարկումներն իրականացվել են մինչև 40 կմ/ժ ընթացքով` Երևանի կենտրոնում: Կապված հաղորդիչ կայանների տեղակայման հետ` արագությունների մեծ տատանումներ են նկատվել բոլոր երեք օպերատորների մոտ, սակայն կապի նկատելի ընդհատում չի արձանագրվել: Կայանից-կայան փոփոխությունը բոլորի մոտ տեղի է ունենում բավական աննկատ և արագ: Վերոնշյալ արագությամբ երթևեկելիս տեքսային, ձայնային և վիդեո բովանդակության զննումն իրականացվում է սահուն և առանց դադարների:

Միևնույն ժամանակ, արագությունների մեծ տատանումներ են արձանագրվում և’ բաց, և փակ տարածքներում: Բնակարանի կամ գրասենյակի տարբեր մասերում բոլոր 3 օպերատորների մոտ էլ արագությունները կարող են զգալիորեն տատանվել: Նույն պատկերն է կրկնվում նաև բաց տարածքներում:  

Տեքստային և ձայնային պարունակություն

Էլեկտրոնային նամակագրության, լուրեր ընթերցելու, սոցիալական ցանցերում շփվելու, երգեր կամ ռադիոկայաններ ունկընդրելու, նաև ձայնային տվյալների փոխանակման ընթացքում` անկախ թեստի իրականացման վայրից և ապահովվող ծածկույթից, բոլոր օպերատորների կողմից ապահովվել է հաստատուն և կայուն կապ: 

Արագություններ

Speedtest.net կայքում իրականացված չափումների (Երևանում տեղակայված սերվեր) արդյունքում ստացված առավելագույն արագություններն են` Vivacell-MTS – ներբեռնում` 13.05 Մբիթ/վրկ, վերբեռնում` 1.24 Մբիթ/վրկ (Հանրապետության հրապարակ): Orange – ներբեռնում` 11.67 Մբիթ/վրկ, վերբեռնում` 2.06 Մբիթ/վրկ (Հանրապետության հրապարակ): Beeline – ներբեռնում` 5.66 Մբիթ/վրկ, վերբեռնում` 1.26 Մբիթ/վրկ (Օպերայի շրջակայք):

Մոդեմների ծրագրային հավելվածների ցույց տրված առավելագույն արագություններին են` Beeline – ներբեռնում` 6 Մբիթ/վրկ, Orange – ներբեռնում` 10 Մբիթ/վրկ, Vivacell-MTS – ներբեռնում` 11 Մբիթ/վրկ: Բոլոր երեք առավելագույն արագություններն արձանագրվել են Youtube-ում (720p, 1080p) HD որակի տեսանյութեր բեռնելու ընթացքում:   

Վիդեո

Թեստինգն իրականացվել է Youtube (360p, 720p HD, 1080p HD), Vkontakte (240, 360, 480, 720) կայքերում:

Բավականին հետաքրքիր արդյունքներ են ստացվել Youtube-ի թեստինգի ընթացքում: Նշենք, որ բոլոր երեք օպերատորներն էլ շատ ավելի արագ են բեռնում Youtube-ի, քան Vkontekte-ի տեսանյութերը: Անկախ դիրքավորումից և ծածկույթի մակարդակից` բոլոր օպերատորների մոտ Youtube-ի 360p որակի տեսանյութի դիտումը հիմնականում իրականացվում է առանց դադարի: Տարբեր վայրերում և տարբեր ժամերի իրականացված մոտ 15 թեստերի արդյունքում 360p որակի տեսանյութերի բեռնումներն ամենաարագն են եղել Orange-ի մոտ` Beeline-ի և Vivacell-MTS-ի համեմատ 2-5% առավելությամբ: Արձանագրված միջին արագությունը 2-3 Մբիթ/վրկ:

720p HD որակի տեսանյութերի բեռնման թեստերի ճնշող մեծամասնությունում ամենաարագն է եղել Beeline-ը: Արձանագրված միջին արագությունը կազմել է 4-6 Մբիթ/վրկ: 720p HD որակի տեսանյութերի դիտումները ոչ միշտ և ոչ բոլոր վայրերում են իրականացվում առանց դադարների:

1080p HD որակի տեսանյութերի թեստինգն իրականացվել է միայն առավելագույն ծածկույթ ապահովող վայրերում` Հանրապետության հրապարակ և Օպերայի շրջակայք: Տեսանյութի բեռնումն ամենաարագն է եղել Vivacell-MTS-ի մոտ: Արձանագրված առավելագույն արագությունը` 11 Մբիթ/վրկ: Մոտ 6%-ի տարբերությամբ հետ է մնացել Orange-ը: Orange-ի և Vivacell-MTS-ի կողմից տեսանյութերի դիտումն իրականացվել է առանց դադարների: Տրամադրված մոդեմի առավելագույն փոքր արագության պատճառով Beeline-ի կողմից տեսանյութի դիտումն իրականացվել է որոշակի դադարներով, բեռնման ընթացքում արձանագրվել է 5Մբիթ/վրկ արագություն: Ոչ մաքսիմալ ծածկույթի դեպքում բոլոր օպերատորների մոտ 1080p HD որակի տեսանյութերի դիտումն իրականացվում է զգալի դադարներով:

Vkontekte սոցիալական ցանցի տեսանյութերի բեռնման թեստինգի արդյունքում գրանցվել են հետևյալ պատկերը. 240p որակի տեսանյութերի դիտումը բոլոր օպերատորների մոտ հիմնականում իրականացվում է առանց դադարի, բեռնման միջին արագությունը` 1-2.5 Մբիթ/վրկ: 360p և բարձր որակի տեսանյութերի դեպքում, դիրքավորումից կախված, կարող են առաջանալ դադարներ:

Ներբեռնում

Իրականացվել է երկու թեստ` ԱՄՆ-ում տեղակայված (http://www.mcafee.com) սերվերից 648 MB ծավալով և Ռուսաստանում տեղակայված սերվերից (http://www.mail.ru) 1.89 ԳԲ ծավալով ֆայլերի բեռնում: Թեստինգի իրականացման վայրերում 3 օպերատորների կողմից ապահովվում է հավասար մակարդակի և հաստատուն ծածկույթ (ստուգվել է արագության թեստերի միջոցով):

643 MB ծավալով ֆայլի բեռնումն իրականացվել է գիշերը` սկսած 02:00-ից: Արձանագրվել են հետևյալ տվյալները. Vivacell-MTS – բեռնման ժամկետը` 41 րոպե 20 վայրկյան, միջին արագյությունը` 2.24 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 4.36 Մբիթ/վրկ: Orange – բեռնման ժամկետը` 44 րոպե 36 վայրկյան, միջին արագությունը` 2.08 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 4.18 Մբիթ/վրկ: Beeline – բեռնման ժամկետը` 64 րոպե 56 վայրկյան, միջին արագությունը` 1.43 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 3.26 Մբիթ/վրկ:

1.90 ԳԲ ծավալով ֆայլի բեռնումն իրականացվել է երեկոյան` սկսած 22:30-ից: Արձանագրվել են հետևյալ տվյալները. Vivacell-MTS – բեռնման ժամկետը` 2 ժամ 27 րոպե, միջին արագյությունը` 1.82 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 3.89 Մբիթ/վրկ: Orange – բեռնման ժամկետը` 2 ժամ 36 րոպե, միջին արագությունը` 1.73 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 4.07 Մբիթ/վրկ: Beeline – բեռնման ժամկետը` 3 ժամ 47 րոպե, միջին արագությունը` 1.19 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 3.46 Մբիթ/վրկ:

Երկու դեպքում էլ կապի ընդհատումներ չեն գրանցվել: Beeline-ի և Vivacell-MTS-ի մոտ բեռնումն իրանացվում է բավական հաստատուն արագություններով: Orange-ի դեպքում արագության տատումներն ավելի շատ են. բեռնման որոշակի ժամանակահատվածներում Orange-ի մոտ արձանագրվել է ամենաբարձր արագությունը, սակայն, ըստ երևույթին, Orange-ի ցանցի առավել ծանրաբեռնվածության (մրցակիցների համեմատ) պատճառով բեռնման ամենաբարձր տեմպերը շարունակական բնույթ չեն կրել:

21/02/2025
դրամ
Դոլար (USD)
394.41
-0.90
Եվրո (EUR)
412.67
-0.15
Ռուբլի (RUR)
4.46
-0.01
Լարի (GEL)
140.79
+0.11
37180.00
-146.00
Արծաթ
419.22
+0.95