ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿԱՅԱՑԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` նոյեմբերի 28-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13272123 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 700 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 556 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 144 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 977 062 948 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2870 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8850 տոկոս: Աճուրդին մասնակցել են 6 դիլեր: