Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Վրաստանը խստացնում է գինու որակի վերահսկողությունը
23/12/2022 18:09
Կիսվել

Վրաստանը խստացնում է գինու որակի վերահսկողությունը

Վրացական գինու արտահանման աճի ֆոնին Վրաստանի Գինու ազգային գործակալությունը 2023 թվականից է՛լ ավելի ակտիվ ռեժիմով կիրականացնի գինու և ալկոհոլային խմիչքների որակի վերահսկողություն։ Խոսքը տեսչական հսկողության, օրգանոլեպտիկ թեստավորման, պետական վերահսկողության ու հսկողության մասին է։

Վրաստանի Գինու ազգային գործակալության հաղորդագրության համաձայն՝ գինու և ալկոհոլային խմիչքների որակի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով խաղողագործության և գինեգործության զարգացման ծրագրի շրջանակներում Վրաստանի բյուջետային ֆինանսավորումը 2023 թվականից կավելանա մի քանի ոլորտներում։

Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականին «Գինու լաբորատոր հետազոտությունների» ենթածրագրի բյուջեն նախորդ տարվա համեմատությամբ աճել է 16,7 %-ով և կազմել 700 հազար լարի (ավելի քան 102 միլիարդ ՀՀ դրամ): 8,3 %-ով ավելացվել է նաև «Խաղողագործության զարգացման միջոցառումների» բյուջեն՝ հասնելով 650 հազար լարիի (գրեթե 95 միլիարդ ՀՀ դրամ), որի շրջանակներում 2023 թվականին կավարտվի խաղողի այգիների կադաստրի ծրագիրը Վրաստանի այն մունիցիպալիտետներում, որտեղ ծրագիրը դեռ չի իրականացվել, և կթարմացվեն տվյալները ծրագրի առկա տվյալների բազայի համար:

Խաղողի այգիների կադաստրի ծրագիրը մեկնարկել է Գինու ազգային գործակալության կողմից 2014 թվականին: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ խաղողի այգիների կադաստրը խաղողագործության ճյուղի զարգացման և որակյալ գինիների արտադրության խթանման հիմնական պայմաններից մեկն է։ Այն ապահովում է բերքահավաքի կազմակերպված և թափանցիկ գործընթացը, ինչպես նաև խաղողի արտադրանքի որակն ու հետագծելիությունը:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93