ԱՄՀ-Ն ԿՎԵՐԱՆԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մտադիր է կրճատել 2012 թվականի համար համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումները: Պաշտոնական վիճակագրության համաձայն` ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա արդյունքներով ամբողջ աշխարհում զգալիորեն կրճատվել է գործարար ակտիվության մակարդակը, որը հիմնականում պայմանավորված է Եվրագոտու պարտքային ճգնաժամով և համաշխարհային շուկայում անկայուն դրության պահպանմամբ:
Նշենք, որ ԱՄՀ-ն իր վերջին կանխատեսումներով 2012 թվականի համար կանխատեսել էր համաշխարհային տնտեսության 4% աճ: