Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Apple-ի և Tesla-ի բաժնետոմսերի գները կտրուկ իջել են Չինաստանից բաղադրիչների մատակարարման խնդիրների պատճառով
28/12/2022 15:30
Կիսվել

Apple-ի և Tesla-ի բաժնետոմսերի գները կտրուկ իջել են Չինաստանից բաղադրիչների մատակարարման խնդիրների պատճառով

Ամերիկյան Apple և Tesla ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ իջել են: Դա պայմանավորված է նրանով, որ ներդրողները մտավախություններ ունեն Չինաստանից բաղադրամասերի մատակարարման հետ կապված խնդիրների առնչությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Apple-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է մինչև 130 դոլար, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը 2021 թվականի հունիսից ի վեր։ Tesla-ի բաժնետոմսի գինն իջել է մինչև 109 դոլար, ինչը 73%-ով ցածր է 2021 թ.-ի նոյեմբերին ընկերության ռեկորդային առավելագույն ցուցանիշի համեմատությամբ: Ընկերություններին դժվարությամբ Է հաջողվել Չինաստանում պահպանել արտադրությունը՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների և շաբաթներ տևող լոքդաունների պատճառով:

Այժմ էլ ընկերությունները կադրային խնդիրներ ունեն, քանի որ բազմաթիվ սահմանափակումների վերացումից հետո Չինաստանում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել։ Չինաստանը հայտարարել է, որ հունվարի 8-ից կմեղմացնի խիստ կարանտինը ճանապարհորդների համար, ինչը դրական նշան է բազմաթիվ ներդրողների համար, որոնք ակնկալում են դրա արդյունքում 2023 թ.-ին տեսնել ավելի հեշտ տեղաշարժ մատակարարումների շղթայով:

Միևնույն ժամանակ համաշխարհային ներդրողները զգուշավորություն են ցուցաբերում ամբողջ աշխարհում կարգավորող մարմինների կողմից տոկոսադրույքների բարձրացման, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման և Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆոնին:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58