Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՄԵԾՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴՈԼԱՐԸ
05/12/2011 13:19
Կիսվել

ՄԵԾՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴՈԼԱՐԸ

Միջազգային արժութային համակարգում հավանական «երկիշխանության» վերաբերյալ խոսակցություններն աստիճանաբար մարում են. այսօր ամերիկյան դոլարը չունի իրեն հավասարը: Եվրոպական միացյալ արժույթը` եվրոն, որը վերջին տարիների ընթացքում ջանասիրաբար փորձում է «հավասարվել» դոլարին և ընկալվել որպես դոլարի այլընտրանքային տարբերակ, ուղղակիորեն չի կարողանում արդարացնել բոլոր նրանց սպասումներն, ովքեր ցանկանում են շատ մոտ ապագայում տեսնել եվրոն որպես դոլարին դիմակայող ու հակակշռող միջազգային արժույթ:

Հետաքրքրական է, որ երբ 2008 թվականին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ցնցեց համաշխարհային տնտեսությունն ու ֆինանսական համակարգերը, վերլուծաբանները վստահորեն փաստեցին, որ դոլարի` որպես անփոխարինելի միջազգային արժույթի իշխանության հիմքերը փլուզվում են, և անհրաժեշտ է վերափոխել միջազգային արժութային համակարգի կառուցվածքը: Արդյունքում, ձևավորվեցին սպասումներ` կապված միջազգային արժութային համակարգում երկիշխանության հաստատման ու եվրոյի դիրքերի զգալի ամրապնդման հետ: Այսօր, սակայն, միջազգային ֆինանսական շուկաներում նկատվող միտումները վկայում են բոլորովին այլ զարգացումների մասին: Եվրոյին չի հաջողվում արդարացնել սպասումները: Ներդրողները շարունակում են առավել շատ վստահել ամերիկյան դոլարին` չնայած ամերիկյան տնտեսության աճի տեմպերի անկման, այս երկրի պետական բյուջեի պակասուրդի ու պետական պարտքի մեծացման հետ կապված սպասումներին:

Ամերիկյան դոլարը ներկայումս էլ` միջազգային շուկաների անկայունության պայմաններում, շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես առաջատար միջազգային պահուստային արժույթ, մինչդեռ եվրոյի դիրքերը, եվրոպական պարտքային ճգնաժամով պայմանավորված, թուլացել են: Եվրոպական առաջատար բանկերը վերջին մի քանի ամիսների ընթացքում գրանցել են ակտիվների կտրուկ արտահոսք: Ներդրողները չեն ցանկանում իրենց խնայողությունները ներդնել եվրոպական բանկերում:

Ըստ էության` ամերիկյան դոլարը կա և դեռևս երկար ժամանակ կմնա թիվ մեկ միջազգային արժույթը, քանի դեռ համաշխարհային տնտեսությունը պատրաստ չէ «հակադոլարային» փոփոխության:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69